Քրոնիկ շնչառական հիվանդություն ունեցողները կարող են բաց տարածքում դիմակ չկրել
ՀՀ-ում քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ: Համապատասխան որոշումը հրապարակել է արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։
Դրա միակ պայմանն այն է, որ այդ անձանց մոտ պետք է լինի համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ։
Որոշումն ուժի մեջ է մտնում հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում