Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ասել է․

«Շատ քննարկվեց՝ ինչպես է, որ պատվաստանյութ չկա, բայց ՀՀ կառավարությունը և նախարարությունը բանակցում են այն ձեռք բերելու համար։ Պարզաբանեմ՝ քանի որ աշխարհը սպասում է պատվաստանյութին, մարդիկ՝ գոյություն չունեցող պատվաստանյութի ձեռք բերման համար հերթ են կանգնում, կան երկրներ, որ գումար են փոխանցել՝ ահռելի քանակությամբ ապագա պատվաստանյութ գնելու համար։ Մտավախություն է առաջանում, որ պատվաստանյութի ստեղծման պահից խմբաքանակները կհայտնվեն մի քանի երկրների տրամադրության տակ ու մեխանիզմներ են մտածվում, որ դա չլինի»։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելել է, որ պատվաստանյութեր կան, խոսքը՝ վերջնական հաստատում ստանալու մասին է․ «Ամենայն հավանականությամբ, վերջնական հաստատումը կլինի ոչ մեկը, այլ մի քանիսը»։