Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ կիրառելու որոշումը՝ մերժելով այն: Այսպիսով, դատավորը պատասխանատվության չի ենթարկվի: Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հիշեցնենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: