Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ռեստորանների սեփականատերերից և աշխատակիցներից մի քանիսին:

Իրեն բերման ենթարկող ոստիկանին ցուցարարներից մեկն ասել է․

«Էս արհեստով ընտանիք ե՞ք պահում, արա՛, դուք էլ մեզ նման հայ եք․․․Տարե՛ք, մենք գալիս ենք, բայց այնտեղից հետ եկող չկա, մեկ ա՝ տանն ուտելու բան չունենք, կկերակրեն գոնե»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 9-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ռեստորաննների սեփականատերերը և աշխատակիցները։

Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են՝ վերաբացել բոլոր ռեստորանային համալիրները և հանդիսությունների սրահները, որտեղ արտակարգ դրության պատճառով արգելված են մարդաշատ միջոցառումները: