Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիշը օրենք է ստորագրել, որով նահանգի դպրոցների ուսումնական ծրագրում ներառվում է նաև Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի պատմությունը։ Ցեղասպանությունների պատմությունը պարտադիր կդառնա ավագ դպրոցն ավարտել ցանկացողների համար։ Այս մասին հայտնում է Asbarez պարբերականը։

Նահանգապետը հայտարարել է, որ այս օրենքի շնորհիվ Կոլորադոյի յուրաքանչյուր երեխա, այդ թվում՝ իր որդին, կծանոթանա Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի փաստի հետ։

Կոլորադո նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2017թ-ին։ Հայոց ցեղասպանությունը ներառված է նաև Կալիֆորնիա, Կոնեկտիկուտ, Իլինոյս, Միչիգան, Ռոդ Այլենդ նահանգների կրթական ծրագրերում։