2020թ-ի առաջին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 1469 հրդեհ, որից 329-ը՝ Երևանում, 1140-ը՝ մարզերում: Երևանում այրվել է 185 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 2046 հաԱյս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հաշվի առնելով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը, անցանկալի և անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով՝ ԱԻՆ-ը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: