Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«ԶՈւ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում », - ասվում է գրառման մեջ։

Մեկ այլ գրառմամբ նա նշել է, որ հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն։ Խոսնակը նշել է, որ հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։

Խոսնակը տեղեկացրել է նաև, որ գիշերը կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են։

«Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները»,- ասվում է Ստեփանյանի գրառման մեջ։