Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչներից մեկը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպե՞ս է դեպի սահման շարժվում ադրբեջանական երկու տրանսպորտային բեռնատար։ Տեսանյութը YouTube-յան իր էջում վերահրապարակել է Karabakh Records հայկական հարթակը՝ վերնագրելով այն «Ադրբեջանցիների պատրաստությունը դիվերսիային»։

Ադրբեջանցի օգտատերը տեսանյութը վերնագրել էր այսպես՝ «Մարտի նախօրեին մեր ռազմիկները ճամփա են ընկել»։ Karabakh Records-ի կողմից տեսանյութը վերահրապարակելուց հետո սկզբնաղբյուրից տեսանյութը հեռացվել է։

Karabakh Records-ը գրում է, որ հայկական կողմի հրապարակած լուսանկարներից երևում է՝ ադրբեջանական ՈւԱԶ-ը միջդիրքային տարածքում է, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ հարձակվողը եղել է Ադրբեջանը։