«Արաբկիր» բժշկական համալիրից հայտնել են, որ «Մարի Իզմիրլյան» մանկատան կորոնավիրուսային համաճարակի օջախը վերացված է, անցել է հիվանդության առավելագույն գաղտնի շրջանը, սաների և անձնակազմի մոտ նոր դեպքեր չեն արձանագրվել։

«Արաբկիր» ԲՀ-ից նշել են նաև, որ վարակի առաջին դեպքից հետո արագ արձագանքել են, ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որը տեղում` հենց մանկատանը, իրականացրել է մի շարք հակահամաճարակաբանական միջոցառումներ` վարակի տարածումը կանխարգելելու համար։ Ստացիոնար բուժման կարիք ունեցողները ստացիոներ բուժում են ստացել «Արաբկիրի» համապատասխան բաժանմունքներում։