ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից պայմանագրային 3 զինծառայող է վիրավորվել, գրում է ՊանԱրմենիան-ը։

«Բեկորային թեթև վնասվածքներ են ստացել, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում», - ասել է նա:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Տավուշում՝ պահակակետի տնակի մոտակայքում, ադրբեջանական կողմի կրակից մարտական հերթապահությանը ներգրավված երկու ոստիկան թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։