Արցախցի կամավորականները պատրաստ են Տավուշի խրամատներում «թև ու թիկունք» դառնալու։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Արցախից շարունակում ենք ուշի-ուշով հետևել ՀՀ պետական սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին: Եթե չհանդարտվի, ընդամենը ժամեր հետո արցախցի կամավորականները իրավիճակի թելադրանքով և պահանջով կրկին պատրաստ են տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք դառնալու»,- ասվում է գրառման մեջ:

Հուլիսի 13-ի առավոտյան, երկու-երեք ժամվա դադարից հետո, հակառակորդը վերսկսել է նախօրեին սանձազերծած սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։