PicsArt-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը հայտարարել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հսկայական ավանդի համար՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Կարեն Վարդանյանի անվան կրթաթոշակ կստեղծվի։

«Կրթաթոշակը կտրամադրվի Կարենի նախաձեռնած «Արմաթ» ծրագրի խոստումնալից շրջանավարտներից մի քանիսին՝ բարձրագույն կրթություն ստանալու համար։ Համոզված եմ, որ սա հենց այն է, ինչը կլիներ Կարենի սրտով»,- նշել է նա՝ հավելելով, որ ծրագրի մանրամասները շուտով կհրապարակվեն PicsArt-ի էջում։

Ավոյանը հորդորել է մյուս ընկերություններին միանալ նախաձեռնությանը՝ ավելի մեծ թվով երեխաներին բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելով։