ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: Նա նաև հիշեցրել է, որ հուլիսի 14-ին հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետակոծվել են Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ:

«Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը»,- նշել է Նաղդալյանը։