Հակառակորդը հուլիսի 14-ի առավոտյան կրակել է Չորաթան գյուղում աշխատող «Տավուշ Տեքստիլ» գործարանի ուղղությամբ։ Աշխատանքը դադարեցվել է, աշխատողներն ուղարկվել են տուն։ Գույքային և մարդկային կորուստներ չկան։ Այս մասին ասել է գործարանի տնօրեն Միքայել Եզեկյանը։

Նրա խոսքով՝ գործարանը թիրախավորած ադրբեջանական կրակակետերը լռեցված են։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են հայկական ստորաբաժանումները ոչնչացնում Տավուշի բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։

Հայկական կողմը 2 զոհ ունի ու 5 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 11 զոհի մասին: