Ճգնաժամային լրատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը Իջևանում հայտարարել է, որ հուլիսի 12-ից սկսած հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի 5-ից 10 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Hermes 900 մոդելի։ Այս մասին ։

Նրա խոսքով՝ ՀՀ ԶՈւ-ն հստակ տիրապետում է հակառակորդի զորքի բոլոր տեսակի տեղաշարժերին, երթերին, տեղափոխություններին։

«Տավուշում, տանկից բացի, օգտագործվել է նաև հաուբից, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ»,- հայտնել է նա։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել էր տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են հայկական բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցում ադրբեջանական բանակի գերթանկարժեք Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքը։