Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ժամը 00:15-ից մինչ առավոտյան պահպանվել է հարաբերական անդորր։

Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նաև նշել է, որ գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։