Հայազգի գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության մշակած Covid-19-ի դեմ պատվաստանյութը փորձարկումների վաղ փուլում կարողացել է իմունիտետ ձևավորել բոլոր կամավորների մոտ: Այս մասին հայտնում է New England Journal of Medicine ամսագիրը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ հակամարմիններ ձևավորվում են առաջին դեղաչափից, սակայն 4 շաբաթ անց կարիք է եղել երկրորդ դեղաչափի, ինչից հետո պատվաստանյութը 45 կամավորի մոտ էլ բարձրացրել է հակամարմինների մակարդակը՝ ձևավորելով իմունիտետ։

Կամավորները եղել են 18-ից 55 տարեկան։ Նրանց ներարկել են պատվաստանյութի երեք տարբեր դեղաչափ՝ 25, 100, և 25 միկրոգրամ։

Հուլիսի 27-ից սկսվելու է փորձարկումների երկրորդ փուլը, որին ներգրավված է 30,000 մարդ։

Associated Press-ը գրում է, որ պատվաստանյութից կողմնակի լուրջ ազդեցություն չի եղել։ Մի մասի մոտ գրիպանման ռեակցիա է առաջացել, ունեցել են հոգնածություն, գլխացավ և ջերմություն։ Ամենից բարձր դեղաչափ ստացած մասնակիցների մոտ ռեակցիաներն ավելի արտահայտիչ են եղել։ Դրանք ժամանակավոր են և ներարկումից մեկ օր հետո անցնում են։ Նշվում է նաև, որ դա նոր երևույթ չէ և ուղեկցում է պատվաստանյութերին։

Ակնկալվում է, որ պատվաստանյութի փորձարկումների վերջնական պատասխանը կլինի 2021թ-ի սկզբին։