74 տարեկան հասակում կյանքից հեռացել է Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանը։

Նա հայ խմբավար, մանկավարժ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանի որդին է, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի եղբայրը։

Armenian National Music-ը խորին ցավակցություններն է հայտնել ականավոր արվեստագետի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։