2020թ-ի հուլիսին Հայաստանի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին 29-ից 82 մլն դրամի հատուցումներ կտրվեն, «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հայտարարությունը տարածել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներին կտրվի 82 միլիոն դրամ (մոտ $170,000), որից 10 միլիոն դրամը (մոտ $20,000)՝ միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներ՝ 70 մլն դրամ (մոտ $145,000) դրամ, որից 10 մլն դրամը՝ միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 58 մլն դրամ (մոտ $120,000), որից 10 մլն դրամը՝ միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներին կտրվի 53 մլն դրամ (մոտ $110,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներին կտրվի 41 մլն դրամ (մոտ $85,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 29 մլն դրամ ($60,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: