Հուլիսի 16-ին Belavia ընկերության կողմից կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը (ժամանում 02:45, մեկնում 03։35)։ Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Նույն օրը կիրականացվի Լոս Անջելես-Երևան-Բոստոն չվերթը Icelandair ավիաընկերության կողմից (ժամանում 11։50, մեկնում՝ հուլիսի 17-ին 08։50) և Մոսկվա-Երևան չվերթը Red Wings-ի կողմից (ժամանում 21:40)։

Հուլիսի 17-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը՝ SKYUP-ի կողմից (ժամանում դեպի Երևան 03:20, Երևանից մեկնում ժամը 04:20):