Հուլիսի 15-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության հետախուզական ինքնաթիռ է կործանվել Վան նահանգում։ 2 օդաչուն և անձնակազմի 5 անդամ մահացել են։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։

Հայտնի է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել հետախուզական առաջադրանքով: Այն Վան նահանգում հետախուզական ծառայություն է իրականացնում 2015թ-ից։

Վանը թուրքերի և քուրդ զինյալների միջև բախումների հիմնական կենտրոններից է: Այստեղ հաճախ են լինում Թուրքիայի ուժային կառույցների ներկայացուցիչների և տեղում բնակվող քրդերի բախումներ: