ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային բախումներին, իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ շարունակաբար կիրառվող բռնությունը պետք է դադարեցվի․

«Իմ մտքերն այս բռնությունից տառապող անմեղ հայերի հետ են: Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական բռնությունը պետք է ավարտվի: Ահա թե ինչու ամեն տարի կոչ եմ անում դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, ինչը հնարավորություն է տալիս շարունակել այն ագրեսիան»,- գրել է կոնգրեսականը։

Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր և վիրավորներ չունի ոչ զինվորականների, ոչ խաղաղ բնակչության շրջանում։