Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել է հարվածել Մեծամորի ատոմակայանին։

«Հայկական կողմը չպետք է մոռանա, որ նորագույն հրթիռները, որոնք մեր բանակի զինանոցում են, կարող են մեծագույն ճշգրտությամբ խոցել Մեծամորի ԱԷԿ-ը, ինչը ՀՀ-ի համար մեծ աղետ կդառնա»,- ասել է երկրի ՊՆ մամուլի խոսնակ Վագըֆ Դարգյախլըն ադրբեջանական Report-ին։

Դրանից ավելի վաղ նա պատասխանում էր Մինգեչաուրը խոցելու սպառնալիքի մասին հարցին՝ նշելով, որ ռելիեֆն ու ՀՕՊ-ը դա թույլ չեն տա։ Ում էր նա հակադարձում, սակայն, հասկանալի չէ․ հայկական կողմը նման սպառնալիք չի հնչեցրել։

Նշենք, որ Մեծամորի ատոմակայանը մոտ է հայ-թուրքական սահմանին։