ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ միջդիրքային տարածությունից հայկական կողմի թույլտվությամբ ադրբեջանցիներն իրականացրել են զոհերի դիակների տարհանում։

Նա նաև լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, ինչպես են ադրբեջանցիները տարհանում դիակները։