Ադրբեջանական ծառայությունները կոտրված հայ օգտատերերի էջերի միջոցով տարածում են կեղծ կոչեր
Մեդիամասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․
«Ադրբեջանական ծառայությունները կոտրված հայ օգտատերերի միջոցով տարածում են, իբր իշխանությունների անունից, կոչեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին հավաքվել մի տեղ, իբր տարհանման կամ օգնություն ստանալու համար։ Նման կերպ փորձում են անկառավարելի բնակչության հոսքեր ստեղծել, խանգարել բանակին։
Հիշում ենք. Ֆեյսբուքի պայմանական օգտատիրոջ ասածը էսօր փաստ չէ»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում