Մոսկվայում ադրբեջանցի միլիարդատերերին պատկանող խոշոր շուկաներում, այդ թվում՝ Food City-ում, արգելել են հայկական մրգերի և բանջարեղենի վաճառքը։

Այդ շուկաները պատկանում են ադրբեջանցի միլիարդատերեր Իլհամ Ռահիմովին և Հոդու Նիսանովին։ Այս մասին գրում է Haqqin.az-ը։

Ադրբեջանցի գործարարների՝ հայկական ծագմամբ կամ ՀՀ-ի հետ կապ ունեցող արտադրանքների վրա դրված արգելքի բոյկոտը խրախուսել են նաև շուկայի մյուս՝ Ուզբեկստանի, Տաջիկստանի ներկայացուցիչները։

Արդյունքում մի քանի տոննա հայկական կեռաս և ծիրան մնացել է մեքենաներում։

Ավելի վաղ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ երկու ադրբեջանցի հայկական ծիրան էին ճխլում։