ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Ադրբեջանի ԶՈւ-ն հայկական 2 ԱԹՍ է խոցել։ Այս մասին գրում է Sputnik Armenia-ն։

«Սուտ է։ Առաջարկում ենք հանդարտվել։ Եթե այդպիսի դեպք լիներ, առաջինը մենք կտեղեկացնեինք»,- ասել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները լուր էին տարածել, իբրև ՀՀ ԶՈւ անօդաչու սարքերը գիշեր փորձել են հետախուզական թռիչքներ իրականացնել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, բայց ոչնչացվել են։

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում վերջին սրացումների հետևանքով ՀՀ ԶՈւ–ն խոցել է 13 ԱԹՍ, ևս մեկը՝ արցախա-ադրբեջանական շփման գծում։