Կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութն արդեն պատրաստ է, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ռուսլան Ցալիկովը, գրում է ՌԲԿ-ն։

«Մեր մասնագետների և ազգային հետազոտական կենտրոնի գիտնականների կողմից արդյունքի մասին վերջնական գնահատական արդեն տրված է։ Այս պահին բոլոր կամավորներն առանց բացառության կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել, իրենց լավ են զգում։ Այսպիսով՝ կորոնավիրուսի դեմ առաջին հայրենական պատվաստանյութն արդեն պատրաստ է»,- ասել է Ցալիկովը։

Հուլիսի 10-ին արդեն հայտարարվել էր, որ պատվաստանյութի ընթացիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ կամավորների երկու խմբի վրա փորձարկվելուց հետո նրանց մոտ ձևավորվում է իմունային պատասխան, ինչը պատվաստանյութի արդյունավետության նշան է: