Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին իր աջակցությունն է հայտնել տեղի հայ համայնքին և հայտարարել, որ Ադրբեջանը պետք է վերջ տա իր սպառնալիքներին։

«Մենք բռնության դեմ կանգնած ենք հայկական համայնքի կողքին։ Ադրբեջանը պետք է վերջ տա հայկական ատոմակայանին հարվածելու իր սադրիչ և վտանգավոր սպառնալիքներին և ընդունի միջազգային դիտորդներին։ Դիվանագիտությունը և երկխոսությունը միակ տարբերակն են տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ունենալու համար», - գրել է նա իր թվիթերյան էջում։