Հանրապետության տարածքում հուլիսի 25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում հուլիսի 22-24-ը` գիշերը և երեկոյան, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: