Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, այն ուժի մեջ կմտնի հուլիսի 22-ից։

ՆԱ նշել է, որ առաջիկայում կընտրվի ՍԴ 3 նոր դատավոր։

Օրինագծով փոփոխվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների կողմից կատարվող առաջադրումների հերթականությունը: Ըստ այդմ՝ առաջինը թեկնածուի առաջադրում կատարում է Կառավարությունը, երկրորդը՝ նախագահը, իսկ երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովը: Սահմանադրության փոփոխությունների ուժով առաջացած՝ Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը պետք է կատարվի Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: