Հուլիսի 24-ին՝ ժամը 17:00-ին, պայթեցման եղանակով փլեցվելու է Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեով «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքը։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Տեղում հերթապահելու է հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պայթեցումն իրականացնելու է «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։

Հուլիսի 8-ին պայթեցվել էր շենքի միայն մաքսային պահեստի հատվածը՝ մեջտեղի հատվածում տեղադրված 8 վերելակի պատճառով։ Սեփականատերը խնդրել էր դրանք չպայթեցնել, նրան լրացուցիչ ժամանակ էր տրվել։

«Շենքը 7 օր վառվել է, 7 օրվա ընթացքում բետոնն ընդարձակվել է։ Մեծ քանակությամբ ջուր է օգտագործվել հրդեհի մարման համար։ Այդ բարձր ջերմաստիճանը և ջրով սառեցնելը պատճառ են հանդիսացել, որ 3-րդ, 4-րդ, 5-րդ հարկերի բետոնը ամբողջությամբ քայքայվի»,- շենքի պայթեցումն այսպես է բացատրել «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ գլխավոր ինժեներ Վազգեն Պետրոսյանը։