Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունները դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքում համարժեք արձագանք կապահովվի իրավապահների կողմից։

«Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, և դրա ապահովման նպատակով մենք աշխատում ենք տվյալ վայրի իրավապահների հետ»,-ասվում է հայտարարության մեջ։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել բոլոր ցուցարարներին պահպանել հավաքների խաղաղ ընթացքը և զսպվածություն դրսևորել։