Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը պրոֆիլակտիկորեն ձերբակալում է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների։

Ձերբակալությունները լինում են տարբեր առիթներով, սակայն նրանց հիշեցնում են, որ ազգամիջյան հարցերը պետք է լուծել հակամարտող երկրների սահմանին։ Այս մասին գրում է «Ֆոնտանկա»-ն։

Աղբյուրի տվյալներով՝ ռեյդեր են իրականացվել քաղաքի կենտրոնում։ Ռուբեյնշտեյն փողոցի վրա 27 մարդ են ձերբակալվել, որոնց մեծ մասին՝ փողոցում ալկոհոլ խմելու համար։ Եվս 35 հոգի ձերբակալվել է Դումսկայա փողոցից։ Ռեյդեր են իրականացվել նաև քաղաքի ծայրամասում, որոնց մասնակցել են կինոլոգներ և և ճանապարհային ոստիկանությունը։

Ձերբակալություններին ներգրավվել են Ներքին գործերի նախարարության ծայրահեղականությանը հակազդելու գլխավոր վարչության աշխատակիցները, Ռոսգվարդիայի արագ արձագանքման հատուկ ջոկատը և հատուկ նշանակության մոբիլ ջոկատը։

Ինչպես հայտնում է 47News.ru-ը՝ Լենինգրադի շրջանում նախապատրաստվել է 25-ը 25-ի դիմաց կռիվ, որի դեմն առել են իրավապահ մարմինները։

Ադրբեջանցիները կռվի նախօրեին տեսանյութ են հրապարակել։ Հարուցվել է քրգործ միջազգային թշնամություն հրահելու կապակցությամբ։