Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները հուլիսի 27-ի վաղ առավոտից բողոքի ակցիա են իրակացնում Երևանի փողոցներում, ոստիկանության շենքի մոտ նստացույց են անցկացնում, նրանք հանդիպում են պահանջում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Ակցիայի արդյունքում բեման ենթարկվածներ կան։ Այս մասին գրում է Aysor.am-ը։

Նախարարությունից բողոքի ակցիայի մասնակիցներին տեղեկացրել են, որ իրենց հետ կարող է հանդիպել նախարարի տեղակալը։ Ոստիկանները փակել են նախարարության մուտքը, ակցիայի մասնակիցներին հաջողվել է ճեղքել ոստիկանների պատը։

Ցուցարարների մի մասը հեռացել է նախարարության տարածքից՝ նստացույց սկսելով Վազգեն Սարգսյան և Խորենացի փողոցների երթևեկելի մասում, ոստիկանները հեռացրել են նրանց, կան բերման ենթարկվածներ։

Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները ոստիկանության մոտ են շարունակում իրենց բողոքի ակցիան։