«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախիջևանն Ադրբեջանին նվիրել է ռուսը, ու պայմանագրում նաև նշել, որ այդ տարածքը չի կարող երրորդ պետությանն անցնել առանց իր համաձայնության, այսինքն՝ Նախիջևանը հարյուր տոկոսով Ադրբեջանինն էլ չի այս պահին, ուստի թուրքական զորքի մուտքն այնտեղ անհնար է առանց ռուսների համաձայնության կամ թույլտվության։

Հետևաբար, իմ կարծիքով, ռուս-թուրքական համաձայնությամբ է Հայաստանի շուրջ օղակ կազմվում, ինչպես դա արվել է Հայաստանի խորհրդայնացումից առաջ՝ շուրջ հարյուր տարի առաջ։

Այնպես որ լավ իմացեք, Ռուսաստանը Հայաստանին դաշնակից չի։ Դա պատմական խաբկանք է։ Ինչպես Հունաստանի օրինակը ցույց տվեց, Արևմուտքը Հունաստանին ավելի շուտ կպաշտպանի, քան՝ Ռուսաստանը որպես ուղղափառ եղբոր։

Ամերիկյան ռազմանավն է հունական֊բյուզանդական դրոշ պարզել Թուրքիայի ափին, ոչ թե ռուսականը։

Չեմ պնդում, թե Արևմուտքը Հայաստանի դաշնակիցն է, բայց Ռուսաստանն էլ հաստատ դաշնակից ու բարեկամ չի մեզ։ Մեր բարեկամը մենք ենք, մեր դաշնակիցը ողջ հայությունն է, ու մեր ներուժը մեր բանակն է, արագ զինվել է պետք ժամանակակից զենքով ու հարևան դաշնակիցների հետ կապ հաստատելով ու խորացնելով, հատկապես Իրան, Քրդստան, Սիրիա ու Հունաստան։ Թուրքական հնարավոր ագրեսիայի դեպքում պետք է հստակ գոյություն ունենա Թուրքիայի մասնատման համատեղ ծրագիր՝ կազմված նրա հարևանների կողմից։ Թուրքիան ապացուցել է, որ չի կարող դառնալ եվրոպական ազգ, այն մնացել է արյունարբու քոչվոր ցեղախումբ, որը պետք է հարևանների կողմից մասնատվի։

Այս մոտեցումը պետք է բոլոր հնարավոր ուղիներով մատուցվի Եվրոպային՝ ստանալով նրա լուռ համաձայնությունը։

Շատ կարևոր է Թուրքիայի թշնամիների հետ մերձենալը։ Ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը Հայաստանին աջակցող չի, միայն մեր տրամաչափի կամ դրան մոտ երկրների հետ կարող են իրական դաշնակից լինել։ Գերտերությունները դաշնակիցներ չունեն»: