Կառավարությունն այսօր՝ հուլիսի 30-ին որոշում կայացրեց Ռոմանոս Պետրոսյանին ազատել Կոտայքի մարզպետի պաշտոնից։

Վարչապետ Փաշինյանը, մինչ հարցի զեկուցումը, հայտնեց, որ որոշում է կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար։

Այսօր կառավարության ղեկավարը միջնորդագիր կստորագրի և կուղարկի Հանրապետության նախագահին, որի ստորագրելուց հետո Ռոմանոս Պետրոսյանը կստանձնի շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները։ Վարչապետը նաև շնորհակալություն հայտնեց մինչ այս շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիվալյանին։