Washington Post-ը խմբագրական հոդվածում խստորեն քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայքան ընդդիմության դեմ։

Նշվում է, որ հուլիսին Ալիևը կոչ էր արել «վերջ տալ 5-րդ շարասյանը» և ասել, որ ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը «հայերից վատն է», որին հաջորդել են ընդդիմադիրների ձերբակալություններ։ Այս մասին գրում է BBC-ն։

Washington Post-ն Ալիևին անզուսպ բռնապետ է անվանել և գրել, որ նա երկաթե բռունցքով փորձում է ոչնչացնել իր քննադատներին։