Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը սոցցանցում անդրադարձել է Ադրբեջանի հետ անցկացվող համատեղ զորավարժություններին՝ առիթը բաց չթողնելով ևս մեկ անգամ աջակցություն հայտնելու Բաքվին։Այս մասին գրում է Էրմենիհաբեր-ը։

Օքթայը նախ տեղեկացրել է, որ Ադրբաջանում երկու երկրների ցամաքային ու օդային ուժերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժությունները մեկնարկել են, ապա ավելացրել հուլիսյան մարտերի 1-ին օրվանից բոլոր թուրք պաշտոնյաների շուրթերից հնչող հետևյալ միտքը․

«Միշտ և ցանկացած պայմաններում շարունակելու ենք մեր համատեղ ընթացքը եղբայրական Ադրբեջանի հետ։ Մեր բոլոր հնարավորություններով մեր եղբայրների կողքին ենք»։