Հանրապետության տարածքում հուլիսի 31-ին, օգոստոսի 1-3-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Օգոստոսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 1-3 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 31-ին, օգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 1-2-ը՝ գիշերը և երեկոյան, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: