Արցախի ժողովրդի պատմական հայրենիքում ապրելու անձեռնմխելի իրավունքը սակարկման ենթակա չէ։ Այդ մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է Մարտունու շրջանում՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «անհիմն, անտրամաբանական, հայտարարություններին»։

«Ավելին, մենք պատրատ ենք վերադարձնել Արցախի Հանրապետության գրավյալ տարածքներն Ադրբեջանից։ Սա պատասխան է Ալիևի հայտարարություններին։ Այն սահմանը, որ գծվել է մեր արյունով, անհնար է փոփոխել, իսկ փոփոխելու պարագայում, սա ոչ թե պոպուլիստական հայտարարություն է, այլ իրատեսական ծրագիր, ընդարձակելու ենք ոչ թե մեր անվտանգության տարածքը, այլ մեր հայրենիքը»,- նշել է Հարությունյանը։

Պաշպանության բանակը, թիկունքում ունենալով ժողովրդի անվերապահ աջակցությունը, պատրաստ է ոչ միայն պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը, այլև անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալու հակառակորդին:

Նա հավելել է նաև, որ ստեղծված իրավիճակում Արցախի իշխանությունների և ժողովրդի հետ շանտաժի հռետորաբանությունը հղի է անդառնալի հետևանքներով և կհանգեցնի հումանիտար աղետի տարածաշրջանում։