Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել Ամուլսարի տարածքում կատարված անօրինականությունների հետ կապված և կոչով դիմել քաղաքացիներին․

«Ժամը 3:30-ից հավաքվում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում և շարժվում ենք ԱՄՈՒԼՍԱՐԻ մեր պոստերը։

Մենք գնալու ենք մեր կանանց ու երեխաների հետ։

Ցանկացած սադրանք կամ բռնություն արժանանալու է կոշտ պատասխանի»։