Նախագահ Արայիկ Հարությունյանը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ Արցախը պատրաստ է ընդունել լիբանանահայերին։ Այդ մասին ասել է նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Այս մասին գրում է ՍիվիլՆեթը։

Նա նշել է, որ խոսքը 100-150 ընտանիքի մասին է։

«Դա նորություն չէ, և այս դեպքով չէ պայմանավորված։ Այդ մտադրությունը եղել է նաև անցյալում՝ կապված Լիբանանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետ։ Առավել ևս այս պայթյունից հետո, նախագահը խոսել է Արամ Առաջինի հետ և հայտնել է պատրաստակամություն ինչպես ընտանիքների ընդունման, այնպես էլ տարբեր աջակցության ծրագրեր իրականացնելու առումով։ Այսինքն, բոլոր հնարավորություններով այսօր Արցախը պատրաստ է օգնելու լիբանանահայությանը և Լիբանանի եղբայրական ժողովորդին»,- ասել է Վահրամ Պողոսյանը։