ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը («Ալրաղացի Լյովիկ») օգոստոսի 6-ին տեղափոխվել է Հայաստան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նրան տեղափոխել են ՀՀ գլխավոր դատախազության և ՌԴ գլխավոր դատախազության գործակցության արդյուքնում և ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ։

Լևոն Սարգսյանին ՀՀ իրավասու մրամիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել էր 2020-ի մարտին, համապատասխան մարմիններին հանձնարարվել էր ապահովել վերջինիս տեղափոխումը՝ հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Լևոն Սարգսյանը ձերբակալվել էր Մոսկվայում 2019թ-ի նոյեմբերին։