Ամուլսարում բողոքի ակցիաները շարունակվում են. դրանք մեկնարկել էին, երբ «Լիդիան Արմենիայի» պահնորդները տեղափոխել էին Ամուլսարի պահապաններին պատկանող վագոն-տնակը ու դրա փոխարեն դրել իրենցը:

Բողոքող քաղաքացիները օգոստոսի 7-ին սպասում են, որ վերամբարձ կռունկը գա և տեղաշարժի վագոն-տնակը:

Ջերմուկում Ամուլսարի ակցիայի մասնակիցների հիմնական պահանջը մնում է ՇՄԱԳ-ն անվավեր ճանաչելը։

Ամուլսարի մերձակա տարածքում իրավիճակը վերջին օրերին լարվել է, ոստիկանների և հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիների միջև բախումներ են եղել, բերման ենթարկվածներ են եղել։

Օգոստոսի 4-ի առավոտյան բնապահպանները հայտնել էին, որ հանքի շահագործման վկայական ունեցող «Լիդիան Արմենիայի» պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է տեղից ու փոխարենը դրել իրենցը: