2020-ին Սևանի ափամերձ հատվածներում նախատեսվում է մաքրել մոտ 270 հեկտար ափամերձ անտառաշերտ։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում հետևել է Սևանա լճի ափամերձ հատվածների անտառաշերտի մաքրման աշխատանքներին, որոնք ընթանում են ամենօրյա ռեժիմով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը համատեղ շրջայց են կատարել Սևանա լճի ափամերձ հատվածների խնդրահարույց այն տարածքներում, որտեղ առկա են ապօրինի շենք-շինություններ ու պարիսպներ, որոնք արգելափակում են քաղաքացիների անխոչընդոտ մուտքը լճի ափ։

Դիտարկվում են նաև ջրի տակ անցած այն շենք-շինությունները, որոնց շուտափույթ ապամոնտաժման ուղղությամբ այժմ նախաձեռնվում են իրավական համալիր գործընթացներ։