ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և գումարի մի մասի արգելանքը հանվել է։ Դատավոր Աննա Դանիբեկյանը մասնակի բավարարել է պաշտպանների միջնորդությունը և Քոչարյանին պատկանող գույքի մի մասը ազատել կալանքից։ Այս մասին գրում է Shantnews.am-ը։

Նիստը դռնփակ էր։ Նախորդ նիստին պաշտպանները միջնորդել էին արգելանքից հանել Քոչարյանի անշարժ գույքն ու դրամական միջոցները:

Թեև դատարանը որոշումը պետք է հրապարակեր դռնբաց, սակայն լրագրողներին ներս չեն թողել, հետևաբար առայժմ հայտնի չէ, թե գույքի և դրամական միջոցների որ մասն է հանվել կալանքից: