ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կոչով դիմել է ժողովրդին․

«Այս օրերին բոլորս անհանգստություն ու ցավ ենք ապրում, ոմանք՝ բարձրաձայն, ոմանք՝ անձայն, ոմանք՝ ի լուր բոլորի, ոմանք՝ իրենց հոգու ներսում։ Բայց բոլորիս ցավը նույնն է՝ Հայրենիքը»:

Արմեն Սարգսյանը կոչ է արել լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն:

«Այսօր երեկոյան հանդես կգամ ուղերձով», - ասված է հայտարարությունում, որը հրապարակել է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: