ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հերթապահությունում ընդգրկված զինատեսակները համալրվել են նոր զինատեսակներով՝ «Կորդ» գնդացիրներով և նոր նշանոցով ՌՊԳ-7-երով: Այս մասին հայտնել է զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Կարեն Սիմոնյանը: Փոխանցում է ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնական էջը

«Խոշոր տրամաչափի «Կորդ» գնդացիրի օպտիկական նշանոցն ապահովում է դիպուկություն և կրակի վարման հեռահարություն, ձեռքի հակատանկային նռնականետը` նորագույն նշանոցով ՌՊԳ-7-ը, որ նախատեսված է բեկորային նռնակներով հրաձգություն վարելու համար:

Հաճախ ենք զորամասի լսարաններում, կրակադաշտում, ւսումնական տեղամասերում կազմակերպում եռօրյա, հնգօրյա տեսական ու գործնական պարապմունքներ: Մանրակրկիտ բացատրում ենք նոր զենքերի հետ վարվելու նրբությունները՝ շեշտը դնելով անվտանգության կանոնների խստիվ պահպանման վրա»,-մասնավորապես տեղեկացրել է փոխգնդապետը:

«Կորդը» ռուսաստանյան արտադրության 12,7 մմ տրամաչափի գնդացիր է, որի խոցման հեռավորությունը 2000 մ է: Նախատեսված է հիմնականում հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման, թեթև զրահապատված մարտական տեխնիկայի և կրակային միջոցների դեմ պայքարի համար: