Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ֆերդինանտ Կարապետյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Մեծահասակների հավաքականի անդամ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը, Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտում, հաղթելով ադրբեջանցի ձյուդոիստ Հիդայաթ Հեյդարովին, դարձավ ձյուդոյի 2018թ․-ի Եվրոպայի չեմպիոն: Նա կրկնեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ցուցանիշը 13 տարի անց: 73 կգ քաշային կարգում մասնակցում էր նաև Արսեն Ղազարյանը, որին մեկ քայլ չբավարարեց բրոնզե մեդալ նվաճելուն և նա գրավեց 5-րդ տեղը:

Նժենք, որ առաջնությանը մասնակցում էին 44 երկրների 368 մարզիկներ՝ 215 ձյուդոիստ և 153 ձյուդոիստուհի: